Աթանաս Կոստանդնուպոլսեցի
Աթանաս Կոստանդնուպոլսեցի | |
---|---|
Ծնվել է | 1707[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1783[1] |
Մասնագիտություն | մատենագիր |
Աթանաս Կոստանդնուպոլսեցի (1707[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1783[1][2]), հայ մատենագիր։
Ծնվել է Կ. Պոլսում։ Մխիթար Սեբաստացու այնտեղ գտնվելու տարիներին աշակերտել է նրան։ Սկզբում եղել է Հովհաննես Կոլոտ պատրիարքի քարտուղարը։ Հետագայում Հռոմի կողմից նրան տրվել է լիազորություններ Կ. Պոլսի հայերի մեջ քարոզչական աշխատանք կատարելու համար։ Ապրել է Վենետիկում և Հռոմում, սովորել իտալերեն և լատիներեն։ Թողել է գիտական, կրոնական երկեր, տաղեր, նամակներ, որոնցից են՝ «Համառօտ քերականութիւն արարեալ իտալական, հայկական և տաճկական լեզուաւ» (Վենետիկ, 1774), «Ծառ կենաց» (1750, 1781) և այլն։ Մեզ հասել են նրանից մի քանի կրոնական տաղեր, հորդորակներ, որոնք պահպանվել են Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում։ Նամակներից լույս է ընծայել Ղ. Տայանը «Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ ի ս. Ղազար 1707-1773» ժողովածուում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5443
- ↑ «Zarkfoundation - Աթանաս Կոստանդնուպոլսեցի». zarkfoundation.com.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 40.